2016 թվականին Ռուսաստանն Ադրբեջանում 363 միլիոն դոլար է ներդրել, իսկ Հայաստանից ռուսական կապիտալն արտահոսել է

calc2016 թվականին Ռուսաստանի ներդրումներն Ադրբեջանի ոչ նավթային սեկտորում ավելացել են 22.8 անգամ՝ կազմելով 363.2 միլիոն դոլար: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս-Ադրբեջանը՝ հղում անելով Ադրբեջանի պետական վիճակագրական գործակալությանը:2016 թվականին Ադրբեջանում ամենաշատ ներդրումները ոչ նավթային սեկտորում իրականացրել են Շվեյցարիան՝ 370 միլիոն դոլար, Ռուսաստանը և Թուրքիան՝ 307 միլիոն դոլար:2016 թվականիան Ադրբեջանի ոչ նավթային սեկտորում օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 1.7 միլիարդ դոլար:Համեմատության համար 2016 թվականին Հայաստանում տեղի է ունեցել ռուսական կապիտալի խոշոր արտահոսք մոտ 55 միլիոն դոլարի չափով: 2015 թվականին ռուսական ներդրումները Հայաստանում կազմել էին մոտ 72 միլիոն դոլար: 2015 թվականին ռուսական ներդրումներն Ադրբեջանում կազմել էին ընդամենը 16 միլիոն դոլար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *