ՀՀ ՊՆ․ «Պատիվ ունեմ» ծրագրում չեն ընդգրկվի 2017-ի ամառային զորակոչին ենթակա զորակոչիկները

PNՊաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ «Պատիվ ունեմ» պիլոտային ծրագրում, որով Հայաստանի քաղաքացիական ԲՈւՀ-երում ուսումնառության 1-ին կուրսն ավարտող և պարտադիր ժամկետային զինծառայության զորակոչի ենթակա ֆիզիկապես առողջ անձանց առաջարկվում է տարկետման իրավունքի տրմամբ շարունակել ուսումնառությունը 2-4-րդ կուրսերում, անկախ ներկայացված դիմումներից, չեն ընդգրկվի 2017 թվականի ամառային զորակոչի ենթակա զորակոչիկները: Ծրագրում կընդգրկվեն այս տարվա ձմեռային զորակոչի ենթակա զորակոչիկները:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է զանգահարել ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչություն` 010 294573 հեռախոսահամարով, ասված է Հայաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *