Կրեմլը հայտնել է Պուտինի և Թրամփի հանդիպման ամսաթիվը

Putin - TrumpԱՄՆ-ի և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը կհանդիպեն ուրբաթ` հուլիսի 7-ին` «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակներում:

Ինչպես հայտնում է DW.com-ը, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի` արտաքին քաղաքականության հարցերով օգնական Յուրի Ուշակովը` պատասխանելով համապատասխան հարցին:

Մանրամասներ վերջինս չի հաղորդել: Նախօրեին Ուշակովը հայտարարել է, որ Պուտինն ու Թրամփը հանդիպման ժամանակ կքննարկեն Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը: Բացի այդ, ռուսական կողմը ցանկանում է անդրադառնալ սպառազինման վերահսկման և միջազգային ահաբեկչության դեմ պայքարի թեմաներին:

Ինչպես ավելի վաղ կողմերը նշել էին, ամերիկացի և ՌԴ առաջնորդները մասնակցելու են Համբուրգում հուլիսի 7-8-ը կայանալիք G20-ի գագաթնաժողովին, որի շրջանակներում նախատեսվում էր նրանց առանձնազրույցը:

http://www.tert.am/am/news/2017/07/04/putin-trump/2421856

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *