Հուլիսի 6-ին տեղի կունենա ԱԺ եւս մեկ արտահերթ նիստ

aj-nistՀուլիսի 6-ին տեղի կունենա ԱԺ եւս մեկ արտահերթ նիստ: Հուլիսի 4-ի արտահերթ նիստի ավարտին այս մասին հայտարարեց ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանը:

Այդ նիստում 2-րդ ընթերցմամբ կքննարկվի «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման եւ պահպանման մասին» օրենքում փոփոխությունների օրինագիծը, որով առաջարկվում է 2017 թվականին լճից սովորական 170-ի փոխարեն, բաց թողնել 270 մլն խ.մ. ջուր (չոր ամռան պայմաններում գյուղացիներին աջակցելու համար):

Այդ նիստում կլսվի նաեւ 2016 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը, որն արդեն քննարկվել է ԱԺ մշտական հանձնաժողովների մակարդակով:

https://news.am/arm/news/398600.html

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *